Մարիխուանա ծխելու ծխամորճ եւ հակամանրէական քսուք. Քիմ Քարդաշյանը նախապատրաստվում է Կոաչելլայի փառատոնին

14:33   14 ապրիլի, 2016

Կոաչելլայի հովտում երաժշտության եւ արվեստների փառատոնը, որը հայտնի է նաեւ որպես Կոաչելլա-ֆեստ կամ ուղղակի Կոաչելլա, եռօրյա երաժշտական փառատոն է, որը   Goldenvoice ընկերությունը կազմակերպում է Կալիֆորնիայի նահանգի Կոաչելլայի հովտում գտնվող Ինդիո քաղաքում: Այդ փառատոնը մեկնարկելու է շատ շուտով, եւ այնտեղ կհայտնվի Քարդաշյանների ամբողջ ընտանիքը: 

Քիմն իր KimKardashianWest.com կայքում պատմել է, թե ինչ է մտադիր իր հետ վերցնել փառատոնին: 

Այսպես, Քիմը վերցնում է եւ խորհուրդ է տալիս վերցնել ծխամորճ  (ծխախոտի տեսքով) մարիխուանա ծխելու համար (յոթ դոլարով), հակամանրէական սփրեյ (իմիջիայլոց, Ջեսիկա Ալբայի ստեղծած ապրանքանիշի), խոնավեցնող անձեռոցիկներ եւ ֆոտոխցիկներ:



© NEWS.am STYLE