Ջեյմս Բոնդի մասին նոր վեպը վաճառքում կլինի սեպտեմբերին

15:35   19 փետրվարի, 2013

Խիզախ գործակալ Ջեյմս Բոնդի մասին Ուլիամ Բոյդի նոր վեպը խանութներում կլինի արդեն սեպտեմբերին։

Ըստ The Independent-ի, նոր վեպի վաճառքի մեկնարկը նախատեսված է սեպտեմբերի 26-ին։ Առայժմ գաղտնի են պահվում գրքի սյուժեն ու անվանումը։ Սակայն հայտնի է, որ գործողությունը ծավալվում է 1969 թվականին, երբ Բոնդն իր ուժերի ու փառքի գագաթնակետում էր։ Վեպը լույս կտեսնի Ջեյմս Բոնդի մասին գրքերի սերիայից առաջինի՝ Յան Ֆլեմինգի՝ 1953 թվականին լույս տեսած «Կազինո Ռոյալ» գրքի 60-ամյակի կապակցությամբ։

60 տարի անց Բոնդիանան ոչ միայն չի դադարում, այլեւ շարունակում է հանրահայտ մնալ ամբողջ աշխարհում։



© NEWS.am STYLE