73-ամյա թոշակառուի համարձակ ֆոտոշարքը

21:25   18 ապրիլի, 2016

Սուպերմոդելների, նրբիրան եւ երիտասարդ աղջիկների լողազգեստով լուսանկարներով ոչ մեկին չես զարմացնի, եւ դրանց մասին խոսելն անգամ արդեն ձանձրալի է դարձել։ Իսկ երբ բիկինիով լուսանկարվելու համարձակություն է ունենում թոշակառու կինը, նույնիսկ ներկայացնել է հետաքրքիր։

Լոնդոնից 73-ամյա Նորան որոշել է ապացուցել, որ գեղեցկությունը տարիք չի ճանաչում։ Թոշակառուն բիկինիով համարձակ ֆոտոշարք է իրականացրել եւ ապացուցել, որ կինը ցանկացած տարիքում հմայիչ է, եւ նա պետք է սիրի եւ ինքնավստահ զգա իր մարմնում՝ չմոռանալով բարձր ինքնագնահատականի մասին։

Մասնագիտությամբ ճարտարապետ Նորան ծնունդով Պրահայից է եւ Մեծ Բրիտանիա տեղափոխվել իր երրորդ ամուսնու հետ։ Նա  երկար տարիներ աշխատել է որպես կահույքի դիզայներ եւ այժմ արդեն տնային տնտեսուհի է։

Բայց նույնիսկ 73 տարեկանում Նորան չի կորցրել իր հմայքն ու համարձակությունը եւ գեղեցիկ օրինակ կարող է լինել շատերի համար։

Աղբյուրը՝ Daily mail

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE