Ներքնազգեստով կինը դուրս է թռչում այրվող բնակարանից եւ փրկվում (Տեսանյութ)

12:41   19 ապրիլի, 2016

Անհավանական է, բայց լինում են դեպքեր, երբ սարսափն ու երջանկությունը հաջորդում են իրար։ Այդպիսի միջադեպ է տեղի ունեցել Իսպանիայում։

Սեդեյրա քաղաքի բնակարաններում մեկում էլեկտրական հոսանքի անսարքության պատճառով հրդեհ է բռնկվում։ Եվ հարեւանները, նկատելով, թե ինչպես է բնակարանի տիրուհին փորձում ազատվել կրակի բոցերի եւ ծխի ճիրաններից, միանգամից փրկության պլան են մշակում։ Նրանք անմիջապես ծածկոցներ են բերում՝ կնոջ «փափուկ վայրէջքի» համար։

47-ամյա կինը, որն այդ պահին տանը մենակ էր, վերջապես դուրս է թռչում բնակարանից եւ փրկվում։ Հերոսուհուն հոսպիտալացնելուց հետո նրա մոտ կրծքավանդակի շրջանում վնասվածք են հայտնաբերել։

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE