Շաո Լինի դիետան

19:06   30 ապրիլի, 2016

Ասում են, թե շաոլինյան կուսակրոնները մրցությունից առաջ մարզավիճակը վերականգնելու համար հետեւյալ խորհուրդներին են հետեւում: 

1. Առավոտյան (քաղցած ժամանակ) ուտում են բրնձի հում հատիկների այնպիսի քանակություն, որքան տարեկան են: Բրինձը պետք է լավ ծամել, խառնել թքի հետ: Հատիկների մի մասը կարելի է ամբողջությամբ կուլ տալ առանց ինչ-որ բան խմելու: 

2. Մինչեւ երեկոյան 6-ը ուտել սովորականի պես՝ նվազեցնելով չափաբաժինները: 

3. 6-ից հետո ուտել միայն միրգ եւ բանջարեղեն: 

Նման սննդակարգի 10 օրվա ընթացքում կարելի  է 5 կգ-ով նիհարել: Խորհուրդ է տրվում սննդակարգը կիրառել ամիսը 1-2 անգամ:

Սակայն չարժե մոռանալ, որ Շաո Լինի կուսակրոնների սնունդն ավանդաբար սահմանափակ է եւ չի ներառում շոկոլադե բատոններ եւ այլ քաղցրեղեն: Բացի այդ, մարտարվեստներով եւ ծանր աշխատանքով զբաղվող մարդկանց մոտ կալորիաների ծախսն անհամեմատ ավելի բարձր է, քան հասարակ «գրասենյակային աշխատողների»:

 

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE