Աֆրիկյան մի ցեղի բարի ավանդույթը

23:07   30 ապրիլի, 2016

Սովորաբար մենք շրջանցում ենք նման հոդվածները, բայց այս մեկի մեջ ինչ-որ բան գրավեց մեզ: Գուցե արժե այսպիսի մի բան կիրառել մեր առօրյա կյանքում: Եվ գուցե ինքներս մեզ սիրելով` սիրենք նաեւ շրջապատին: 

Գոյություն ունի աֆրիկյան մի ցեղ, որը հետաքրքիր սովորույթ ունի: Երբ ցեղից ինչ-որ մեկը վատ արարք է թույլ տալիս, նրան բերում են գյուղի կենտրոն, շրջապատում են  եւ երկու օր շարունակ հիշատակում են միայն այն ամեն լավը, որ արել է նա եւ նրան շնորհակալություն են հայտնում դրա համար:  

Նրանք կարծում են, որ ամեն մարդ աշխարհ է գալիս որպես լավը: Յուրաքանչյուրը սեր է ուզում, երջանկություն, խաղաղություն, անվտանգություն, բայց երբեմն այդ արժեքների հետեւից ընկնելով՝ մարդը սխալ է թույլ տալիս: Ցեղն այդ սխալներում ազդանշան է  տեսնում, օգնության աղաղակ: Նրանք միավորում են իրենց ջանքերը` բարձրացնելու ընկածին, վերականգնելու նրա իրական բնույթը, նրան հիշեցնելու, թե ինչպիսին է իրականում: 

 

Աղբյուրը` Adme



© NEWS.am STYLE