Շունը չի հեռանում վրաերթի ենթարկված տիրոջ կողքից

15:36   20 ապրիլի, 2016

Իզուր չէ, որ շները համարվում են մարդու ամենահավատարիմ բարեկամները։ Չիլիում կատարված այս դեպքը դրա վառ ապացույցն է։

Ինչպես իսկական հավատարիմ ընկեր՝ Դոկի շունը մինչեւ վերջին վայրկյանը մնացել է իր տիրոջ՝ 23-ամյա Լեոնարդո Վալդեսի կողքին, նույնիսկ երբ վրաերթի ենթարկված տիրոջ անշնչացած մարմինը ծածկված է եղել պլաստիկ կտորով։

Լուսանկարն արել են դեպքի վայր եկած արտակարգ իրավիճակների աշխատակիցները։ Վերջիններս այս կադրը հրապարակել են Facebook-ում, որտեղ էլ այն տարածվել է, քանզի շան արարքն ու վշտալի աչքերը հուզել են հազարավոր օգտատերերի։ 

Աղբյուրը՝ Daily mail

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE