Տատիկը 91-ամյա հոբելյանը նշել է օդում

16:38   20 ապրիլի, 2016

Ավստրալուհի Մարգարեթ Ուոլթոնը որոշել է իր 91-ամյակը յուրահատուկ ձեւով նշել։ Թոշակառու կինը, հաշվի չառնելով բժշկի կարծիքը, հենց ծննդյան օրն իրականացրել է վերջին տարիների իր երանզանքը՝ 360մ բարձրությունից պարաշյուտային թռիչք կատարել եւ հենց երկնքում ճախրելով նշել տարեդարձը։

Նախկինում ընդունարանի աշխատակցուհի Մարգարեթը կիսվել է իր անմոռանալի տպավորություններով.

«Ես դեռ օդում եմ։ Դա մի կախարդական զգացողություն էր։ Մեկ ակնթարթում կարող ես տեսնել ամեն ինչ։ Ես այնքան ուրախ եմ, որ արեցի դա»,- ասել է երջանիկ տատիկը։

Թոշակառու Ուոլթոնը նաեւ նշել է, որ բոլորն ապշել են՝ տեսնելով, որ իրենց հետ օդանավ է բարձրանում 91-ամյա կինը։ Ուղեկցողն անգամ խնդրել է լուսանկարվել տատիկի հետ, քանի որ սա իսկապես ուշագրավ դեպք է։

«45 վայրկյանում նա լիովին վայելեց թռիչքը»,- ասել է պարաշյուտային սպորտի հրահանգիչ Ուայն Բիշոփը։ 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE