Մինչեւ կորոշեք դավաճանել

21:10   30 ապրիլի, 2016

Ի՞նչն է մարդկանց ստիպում դավաճանել իրար: Պատասխանները ոչ միայն կզարմացնեն ձեզ, այլեւ հավանաբար կօգնեն հետագայում խուսափել ցավի եւ հիասթափության զգացումից: 

Ակնհայտ պատճառ

Եթե կանայք եւ տղամարդիկ դավաճանում են իրար, ի՞նչն է ի վերջո դրա պատճառը։ Թերապեւտիկ սեանսների ընթացքում ճշմարտությունը բացահայտվում է եւ զարմանալի օրինաչափություն է հայտնաբերվում: Այն տղամարդիկ, որոնց բացահայտել են դավաճանության մեջ, որպես կանոն պնդում են, որ իրենց կանայք ներփակված են, բավականաչափ քնքուշ չեն, ինչպես նաեւ անտեսում են իրենց արտաքինը: Կանայք լիովին նույն պատճառներն ունեն. նրանք իրենց թերագնահատված են զգում եւ բողոքում են իրենց ամուսինների կողմից անտարբերությունից: Երբեմն նրանք դավաճանում են բացառապես նրա համար, որ վրեժ լուծեն ամուսիններից իրենց իսկ զենքով: Բայց այնքան կարեւոր չէ, թե Դուք ինչ պատճառ ունեք, դա չէ գլխավորը, որի մասին արժե մտածել: Ձեր ամեն պատրվակ ընդամենը կարծրատիպային արդարացում է, որ  «հաշտվեք» ձեր զգացած մեղքի հետ:

Իրական պատճառը

Որքան էլ տարօրինակ հնչի, մեր բոլոր պատճառները պայմանավորված են ավելի կարեւոր գործոնով` մեր մշակույթով, մեր ընդհանուր արժեքներով: Ժամանակակից հասարակությունում ամենակարեւորը ցանկացած գնով ինքն իրեն գոհացնելն է: Նույնիսկ զուգընկերոջ հետ շփումը, ընտանեկան հարաբերությունները երկրորդ պլան են մղվում միայն նրա համար, որ համոզվեք, որ դուք, որպես անձ, երջանիկ եք:    Ժամանակն է վերջ դնելու դրան: Եթե կարծում եք, որ դավաճանում եք միայն նրա համար, որովհետեւ  իրավունք ունեք երջանիկ լինելու, սխալ է:  Այդ արդարացումը Ձեզ ընդամենը օգնում է անտեսել ցավը եւ այն հետեւանքները, որ կունենա դավաճանությունը:  Պատճառը ոչ մի նշանակություն չունի, երբ խոսում ենք դավաճանության մասին. դա ցանկացած դեպքում անարդարացի է եւ սխալ:  

Ձեր գործողությունները կարող են շատ լուրջ հետեւանքներ ունենալ: Դուք կարող եք զրկվել ընտանիքից, եթե ոչ հիմա, ուրեմն ավելի ուշ: Բայց ստիպված կլինեք վճարել ցավի համար: Եթե մտածում եք դավաճանության մասին, ուրեմն ի գիտություն ընդունեք այս խորհուրդները: Եվ հիշեք, որ դավաճանությունը սկսվում է գլխում, ֆիզիկական մերձությունից շատ առաջ: Ինքներդ հարցրեք, թե ինչու:  

Մտածում եք ձեր զուգընկերոջը դավաճանելու մասին

Նման երջանկությունն անցողիկ է: Արդարացում մի փնտրեք Ձեր դավաճանությանը: Դուք ոչ մի հարգելի պատճառ չունեք նրա համար, որ դավաճանեք Ձեր ամուսնուն կամ կնոջը: Ազնիվ եղեք նախ եւ առաջ ինքներդ ձեզ հետ եւ ջանացեք արդարանալ` սեփական արարքի ճշմարտանման հիմնավորումներ բերելով: 

Մտածեք ձեր պարտավորությունների մասին 

Մի ավելացրեք դավաճանությունների վիճակագրությունը: Եթե ինչ-որ մեկի հետ հանդիպում եք, հավատարիմ մնացեք այդ հարաբերություններին: Եթե ամուսնացած եք, հավատարիմ մնացեք ամուսնուն կամ կնոջը: Անկասկած, ամուսնությունը իրավական, բարոյական  եւ կրոնական պարտավորությունների կատարում է պահանջում, բայց ցանկացած հարաբերություններում   ամենակարեւորը նվիրվածությունն է: Մտածեք ձեր ընտանիքի մասին, ձեր կնոջ կամ ամուսնու, ձեր բարեկամների: Ձեր գլխավոր պարտավորությունն  է չդավաճանել նրանց սիրուն, աջակցությանը, վստահությանը: 

Մասնագիտական եւ հոգեւոր աջակցություն փնտրեք 

Ամոթալի ոչինչ չկա այդ գայթակղությունը մասնագետների օգնությամբ հաղթահարելու մեջ: Ամուսնական կամ ընտանեկան թերապիայի սեանսների գնացեք, խոսեք մասնագետի հետ:  Անկեղծացեք եւ 100 տոկոսով ազնիվ եղեք զուգընկերոջ հետ: Հիշեք, որ Աստված հավանություն է տալիս Ձեր լավ արարքներին եւ իր ձերթին կօգնի հաղթահարել կյանքի դժվարությունները: Դուք բավականաչափ ուժեր ունեք գայթակղությունը հաղթահարելու համար: Հենց Դուք գիտակցեք, որ գայթակղությունը չարժե դրան եւ որ միշտ կա ինչ-որ մեկը, ում կարող եք դիմել օգնության  համար, դա կնշանակի, որ Դուք գերադասել եք Ձեր կեսին հավատարիմ մնալու տարբերակը: 

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE