Շառլ Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի հրապարակում

17:10   23 ապրիլի, 2016

Հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը քիչ առաջ ներկա է եղել ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Celui qu`on attendait» ֆիլմի փակ ցուցադրությանը «Մոսկվա» կինոթատրոնում։ 

Չնայած ֆիլմի պրեմիերան նախատեսված էր հունիսի 8-ին՝ ռեժիսորը որոշել էր կազմակերպել հատուկ ցուցադրություն, որին ներկա կլիներ նաեւ աշխարհահռչակ շանսոնյեն։

NEWS.am STYLE-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ազնավուրը ցուցադրությունից հետո Սերժ Ավետիքյանի հետ շրջել է իր անունը կրող հրապարակում՝ մոտենալով իր աստղին։ Այնուհետեւ սիրված արտիստը գնացել է ընթրելու։

 

 

Նյութը՝ Մարիա Գեւորգյան



© NEWS.am STYLE