Ջորջ Քլունին լուսանկարվել է Արարատ լեռան ֆոնին (Ֆոտոռեպորտաժ)

12:08   24 ապրիլի, 2016

Օրեր առաջ Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին լուսանկարվել է Արարատ լեռան ֆոնին։ Մինչ այդ Քլունին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թարմ ծաղիկներ դրել անմար կրակի մոտ։ 54-ամյա դերասանը եկել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ։

Նշենք, որ ապրիլի 22-ին Հայաստան ժամանած աշխարհահռչակ դերասանը արդեն հասցրել է լինել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում եւ Երեւանի կոնյակի գործարանում, ինչպես նաեւ մասնակցել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին։

Լուսանկարներն՝ Ամալյա Գաբրիելյանի

 



© NEWS.am STYLE