Լանա դել Ռեյին տեսել են Մալիբուում

12:31   25 ապրիլի, 2016

Լանա դել Ռեյին տեսել են Մալիբուում: Երգչուհին վերջերս հազվադեպ է հայտնվում պապարացիների տեսադաշտում: Նշվում է, որ 30-ամյա հանրահայտ երգչուհին հիմա զբաղված է իր Honeymoon ալբոմի գովազդումով:

Լրագրողները աստղին «բռնացրել են» այն պահին, երբ նա պատրաստվում էր գնումներ անել:

Հիշեցնենք, որ Լանան հիմնականում հաջողություն է բերել նրա երկրորդ՝ Born to Die ալբոմը (2012): Born to Die, Video Games, Summertime Sadness, Blue Jeans հիթերը ոչ միայն բազմամիլիոնանոց լսարան ապահովեցին ու գրավեցին մամուլի ուշադրությունը, այլև դարձան H&M–ի գովազդային երգերը: Եթե անցած տարի թողարկված Ultraviolence-ը բավականին հանգիստ   ընդունելության էր արժանացել, ապա Honeymoon –ը հաստատ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնի:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI, Xposure



© NEWS.am STYLE