Աշխարհահռչակ շոումեն Լարի Քինգը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

22:44   24 ապրիլի, 2016

Ամերիկյան հանրահայտ շոումեն Լարի Քինգը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Իր Instagram-ում ռեփեր Միշոյի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, որն այժմ համագործակցում է աշխարհահռչակ հաղորդավարի հետ, նոր լուսանկար է հրապարակել եւ գրել.

«Ապրիլի 24-ին մենք հարգելու ենք 1915-ին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը: Շնորհակալություն Լարի, որ դուք առանց մի վայրկյան վարանելու աջակցեցիք մեզ եւ օգնեցիք իրազեկել»,- գրել է Սոնան:

 



© NEWS.am STYLE