101 տարի անց մենք դեռ պայքարում ենք Ցեղասպանության ճանաչման համար. ամերիկյան Reddit-ի հիմնադիր

01:08   25 ապրիլի, 2016

Ամերիկյան Reddit կայքի համահիմնադիր, ՏՏ ոլորտի ամենահայտնի մասնագետներից մեկը՝ Ալեքսիս Օհանյանը, վերջերս իր աջակցությունն էր հայտնել Արցախին եւ արցախցիներին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առաջացած լարվածության վերաբերյալ: Այժմ հայտնի ծրագրավորողը հուզիչ գրառում է արել Facebook-ում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին.

«101 տարի է անցել, եւ մենք դեռ պայքարում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Մենք դադար չենք առնելու: Այսօր իմ ծննդյան օրն է, եւ սա կենդանի ապացույց է, որ Թուրքիան տապալվել է: Եվ մենք շարունակելու ենք բարգավաճել ամբողջ աշխարհում շնորհիվ նրանց, ովքեր մեզնից առաջ դիմակայել են»:

Նշենք, որ հայրենասեր Ալեքսիսն ապրիլի 24 նշում է ծննդյան 33-ամյա տարեդարձը:



© NEWS.am STYLE