Պետք է միասին լինենք եւ նպաստենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Ռոբ Քարդաշյան

02:05   25 ապրիլի, 2016

Ամերիկյան Keeping up with Kardashians ռեալիթի շոուի աստղ Ռոբ Քարդաշյանը, հետեւելով ավագ քրոջ՝ Քլոե Քարդաշյանի օրինակին, համախմբման կոչ է արել՝ ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման:

«1915-ի ապրիլի 24-ին 1.5 միլիոն հայերի կոտորեցին Օսմանյան կայսրությունում: Սա շատ կարեւոր հիշատակի օր է ինձ եւ աշխարհասփյուռ միլիոնավոր հայերի համար: Մենք պետք է միասին լինենք եւ նպաստենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը», Instagram-ում գրել է Ռոբը՝ հրապարակելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի նկարը:

Հիշեցնենք, որ Ռոբն իր աջակցությունն էր հայտնել նաեւ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ իրականացրած ագրեսիայի հետեւանքով զոհվածների ընտանիքներին.

«Աղոթում եմ իմ երկիր Հայաստանի հզորության եւ անվտանգության համար։ Խորապես ցավակցում եմ այն ընտանիքներին, որոնք տուժել են մեր սարսափելի կորուստներից»,- գրել էր Ռոբը՝ հրապարակելով հայոց հաղթանակած բանակի տանկի եւ ուղղաթիռի նկարը:



© NEWS.am STYLE