Գարիկ Մարտիրոսյանը «Ռոսիա» հեռուստաալիքով խոսում է Հայոց ցեղասպանության մասին

18:28   25 ապրիլի, 2016

Ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքով ցուցադրվող «Танцы со звездами» հաղորդման եզրափակիչ փուլը կայացավ երեկ՝ ապրիլի 24-ին։ Ծրագրի հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը, որն ամիսներ առաջ սկսեց փոխարինել հանրահայտ ռուս շոումեն Մաքսիմ Գալկինին (հեռուստաալիքի մամուլի ծառայությունում այդ որոշումը բացատրել էին նրանով, որ հանդիսատեսին բազմազանություն է պետք), շոուի ժամանակ մի պահ շեղվելով շոուի ձեւաչափից, իր  խոսքն է ասել Հայոց ցեղասպանության մասին։

«Հարգելի հեռուստադիտողներին, կցանկանայի մի քանի խոսք ասել անձամբ իմ կողմից։ Այնպես է ստացվել, որ շոուի եզրափակիչը անցկացվում է հենց այսօր՝ ապրիլի 24-ին։ Ապրիլի 24-ը հատուկ օր է ամբողջ աշխարհի հայերի եւ անձամբ ինձ համար։ 1915-ի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել սարսափելի ողբերգություն։ Մենք բոլորս գիտենք եւ հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին։ Մենք չպետք է մոռանանք այս օրը, որպեսզի նման  ողբերգություն այեւս երբեք չկրկնվի։ Շնորհակալություն ուշադրության համար»,- ասել է Գարիկը (դիտել 1։35։36-ից): 



© NEWS.am STYLE