Անջելինա Ջոլին խաղալու է «Մալիֆիսենթայի» 2-րդ մասում

15:07   26 ապրիլի, 2016

Անջելինա Ջոլին խաղալու է «Մալիֆիսենթայի» երկրորդ մասում, գրում է Just Jared–ը: Այս մասին հայտնել է Disney ստուդիան:

Ֆենթեզիի առաջին սերիայում հանդիսատեսը տեսել է «Քնած գեղեցկուհին» հեքիաթի նոր մեկնաբանությունը:

Ինչ վերաբերում է սիքվելին, ապա աշխարհի տվյալների խոշորագույն բազայի IMDB-ի կայքում «Մալիֆիսենթա 2» պրոֆայլում «պրեմիերա» տողում գրված է 2017 թ. մայիսի 9-ը։

Մինչ այդ հայտնի է դարձել, որ ստուդիան ծրագրում է եւս երկու ֆիլմ նկարահանել, սակայն թե հատկապես որ ֆիլմերը՝ հայտնի չէ: Ենթադրվող տարբերակներից են «Քրուելլան»՝ Էմմա Սթոունի հետ, «Ճամփորդություն ջունգլիներում»՝ Դուեյն Ջոնսոնի հետ, «Մերի Փոփինսը»՝ Էմիլի Բլանթի հետ, «Աստղային պատերազմները» եւ այլն: Դե ինչ, սկսենք կռահել։ 



© NEWS.am STYLE