Աստղային ոճ. Գվինեթ Փելթրոու

19:01   26 ապրիլի, 2016

Նրբաճաշակ, կանացի եւ անսահման հմայիչ՝ այսպիսին է հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն։ Գեղեցիկ կառուցվածքով դերասանուհին, իսկական, մոմե տիկնիկի է նմանվում, հատկապես, երկար շքեղ զգեստներ հագնելիս։

Փելթրոուին հոգեհարազատ է դասական ոճը՝ կոստյումներ, էլեգանտ զգեստներ, կոկիկ սանրվածք։ Միշտ խնամված եւ գեղեցիկ դերասանուհին, գրեթե, միշտ փայլում է կարմիր գորգի վրա իր շքեղ եւ ճաշակով զգեստներով։

Եթե հետեւեք Գվինեթի՝ կարմիր գորգի կերպարներին, կնկատեք, որ դերասանուհին նախընտրում է սպիտակ եւ սեւ գույները։ Նա հաճախ է միջոցառումները զարդարում հենց այս երանգների էլեգանտ զգեստներով։

Նրբաճաշակ դերասանուհու ոճը ներկայացնում ենք մի քանի լուսանկարի միջոցով.

10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE