Քիմ Քարդաշյանի շքեղ լուսանկարը՝ նոր ֆոտոշարքից

14:05   26 ապրիլի, 2016

Ասա դու ինձ, հայելի, Ո՞վ կա ինձնից ավելի Արմաղ-շարմաղ, սիրելի...

Քիմ Քարդաշյանը մասնակցում է նոր ֆոտոշարքի, բայց պարզ չէ, թե որ ամսագրի համար։ Փոխարենը հայտնի է, թե ով է լուսանկարում 35-ամյա հայուհուն՝ Քրիս Քոլլը:

Նոր ֆոտոշարքում աստղի մեյքափով  զբաղվում է հանրահայտ Փեթ ՄաքԳրատը (ի դեպ բրիտանացի վիզաժիստն ըստ  Vogue ամսագրի աշխարհի ամենահեղինակավորներից է)։

Իր www.kimkardashianwest.com կայքում Քիմը հրապարակել է ֆոտոշարքի տեսագրությունն ու լուսանկարները:

«Փեթը ինձ տարատեսակ խորամանկություններ է սովորեցնում, որոնք նա սովորել է  իր աշխատանքի ընթացքում: Ես երջանիկ եմ, որ այս ֆոտոշարքն իրականություն դարձավ»,- մեկնաբանում է Քիմը:



© NEWS.am STYLE