Քիմ Քարդաշյանը պատասխանել է մամուլում իր անվանը վերաբերող հրապարակումներին

13:15   27 ապրիլի, 2016

Քիմ Քարդաշյանը որոշել է յուրօրինակ փորձարկում անել: 35-ամյա հայուհին իր անունը գուգլով որոնել է ու որոշել է մանրամասն ուսումնասիրել մամուլում իր մասին բոլոր հոդվածների վերնագրերը, որպեսզի պարզի, թե գրվածի որ մասն է ճշմարտություն, որ մասը՝ սուտ:

Դրա արդյունքում ստեղծվել է մի փոքրիկ տեսահոլովակ, որը նա հրապարակել է KimKardashianWest.com կայքում:

«Ես ինքս իմ անունը գուգլում որոնեցի եւ հիմա պատասխանում եմ ամենաշատն աչքի զարնող վերնագրերին: Նախ՝ իմ հետույքը կես մետրանոց չէ, այն այդքան էլ մեծ չէ: Երկրորդ, այն մասին, որ Քանյեն ինձ չի սիրում, կատարյալ հիմարություն է, մենք երջանիկ ենք միասին: Ուզո՞ւմ ենք արդյոք երրորդ երեխա ունենալ՝ հատուկ չենք ծրագրում, բայց եթե ստացվի՝ դեմ չենք լինի: Ու ահա էլի մի բան՝ գրում են, որ ես վատ ծնող եմ, բայց այդ հիմարությանը ես նույնիսկ չեմ պատասխանի»:



© NEWS.am STYLE