Շառլ Ազնավուրը մեկնեց Հայաստանից (Ֆոտո, վիդեո)

13:51   27 ապրիլի, 2016

Այսօր՝ ապրիլի 27-ին, աշխարհահռչակ շանսոնյե, լեգենդար երաժիշտ Շառլ Ազնավուրը Հայաստանից մեկնեց Ռումինիա, որտեղ մայրաքաղաք Բուխարեստում Ազնավուրը մենահամերգ ունի ապրիլի 28-ին։

Հիշեցնենք,  որ Երեւանում անցկացրած մի քանի օրերի ընթացքում մեծանուն արտիստը այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչպես նաեւ ներկա եղել ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Celui qu`on attendait» ֆիլմի փակ ցուցադրությանը։ Չնայած ֆիլմի պրեմիերան նախատեսված էր հունիսի 8-ին՝ ռեժիսորը որոշել էր կազմակերպել փակ ցուցադրություն, որ նաեւ աշխարհահռչակ շանսոնյեն դիտեր եւ գնահատեր իր նոր աշխատանքը։

Լուսանկարները՝ Մելինե Տոնոյանի

Տեսանյութը՝ Սյունե Առաքելյանի



© NEWS.am STYLE