5 երեւույթ, որոնք չափազանց հնացած են 30-ն անց աղջկա համար

21:05   28 ապրիլի, 2016

1. Քիչ վճարող գործատուներ

Եթե գիտեք, որ ձեզ ավելի քիչ են վճարում, քան գործընկերներին, որոնք խնդիրները լուծում են նույնքան լավ, որքան դուք, ժամանակն է, որ վերջ տաք դա հանդուրժելուն: Եվ գտնեք այնպիսի վերադասի, որն ըստ արժանվույն կգնահատի ձեր աշխատանքը: Աշխատանքի շուկայում ձեր արժեքի սեփական օբյեկտիվ աուդիտն անցկացրեք: Եվ հենց ձեր գլխում   «արդար» թիվ հայտնվի, գտեք հարմար պահը` վերադասին այդ մասին հայտնելու: Ոչ մի վերապահություն մի ընդունեք եւ մի հավատացեք կորպորատիվ արդարացումներին:   Եթե շեֆը չի ուզում ձեզ այնքան վճարել, որքան դուք արժանի եք, ուրեմն ուրիշ մեկը կվճարի: Իրականում կարիերայի համար ավելի վատ ոչինչ չկա, քան ժամանակ այրել  այն աշխատավայրում, որտեղ ձեզ չեն գնահատում եւ դուք արդեն վաղուց մասնագիտական առումով չեք աճում: Դուք արդեն    30-ն անց եք: Եկել է ժամանակը պատասխանատու արարքներ կատարելու եւ լուրջ որոշումներ կայացնելու: 

2. Սեփական մարմինն անտեսելը

Բոլորը գիտեն, որ նյութափոխանակությունը տարիների հետ դանդաղում է: Բայց դա միակ հարգելի պատճառը չէ, որ սկսեք մտածել, թե ինչ եք ուտում: Այո, հազիվ թե դրա շնորհիվ այնպիսի տեսք ունենաք, ինչպես 20 տարեկանում էր, բայց միշտ հնարավոր է իր ավելի լավ տարբերակը դառնալ: Շատ կարեւոր է հոգ տանել իրեն, որովհետեւ միայն այդպես է հնարավոր պահպանել ինքնավստահությունը: Իսկ դա ձեզ պետք կգա, հավատացեք: 

3. Ներողություն խնդրել նրա համար, ինչ կաք

Ես հավակնոտ եմ: Ես կրքոտ եմ: Եթե սիրում եմ, ամբողջ սրտով: 20-ից հետո ինձ հաճախ մեղադրում էին, որ չափազանց երազկոտ եմ, չափազանց իմպուլսիվ կամ չափազանց ռոմանտիկ: Բայց այժմ ես բառացիորեն թքած ունեմ ուրիշի կարծիքի վրա: Եթե ձեզ լավ չեք զգում, երբ ընդունում եք սեփական որոշումները, նշանակում է չափազանց կախված եք ուրիշներից: Բայց շրջապատը բոլորովին էլ ավելի վստահելի չէ իր գործերում եւ զգացմունքների հարցում, քան դուք: Այդ բոլոր խորհրդատուներն իրականում շատ առումով ձեզնից ավելի վատ են գլուխ հանում, ոչ թե լավ: Այնպես որ, ստիպված կլինեք սովորել ինքնուրույն որոշումներ կայացնել եւ պատասխանատվություն կրել դրանց համար: Վարվեք այնպես, ինչպես ինքներդ եք զգում: Միայն այդպես կկարողանաք լավ մարդ դառնալ, որը ստիպված չի լինի ոչ մի բանի համար ներողություն խնդրել:   

4. Հակասական տղաներ 

20-ից հետո շատ ժամանակ ունեիք ծախսելու այնպիսի տղաների վրա, որոնք քաղցր-մեղցր ելույթներ են ունենում, իսկ հետո ձեւացնում են, թե չգիտեն՝ այնուհետ ինչպես վարվեն: Որոշ տղաներ ուղղակի պատրաստ չեն ռոմանտիկ հարաբերությունների: Ոմանք չգիտեն ջանքեր գործադրել: Եվ դա նորմալ է: Այլ հարց է, որ դուք պիտի ավելի պահանջկոտ դառնաք:  Եթե ձեր 30-ն արդեն լրացել է, դուք հասուն լեդի եք: Ձեզ պետք չեն «անիմաստ» հարաբերություններ: Հոգ տարեք ձեր ժամանակին: Խնայեք ուժերն ու հույզերը: Ձեր կյանքի մաս կարող է դառնալ միայն նա, ով պատրաստ է հետեւողականորեն ջանքեր գործադրել:  

5. Անվստահություն սեփական արտաքինի նկատմամբ 

Ես անթիվ քանակությամբ ընկերուհիներ ունեմ, որոնք անընդհատ բողոքում են, թե վստահ չեն իրենց արտաքինին: Նրանց հետույքը բավականաչափ լավ տեսք ունի՞, առանց վարտիքի:  Չափազանց շատ ճարպ չկա՞ ազդրերին:  Ես միշտ միեւնույն բանն եմ պատասխանում. «Դա ո՞ւմ է հետաքրքրում»: Եթե դուք 30 տարեկանի սահմանագծին հասած կին եք, ոչ մի իմաստ չկա սեփական ժամանակն ու էներգիան ծախսել սեփական ազդրերը Թեյլոր Սվիֆթի ազդրերի հետ համեմատելու: Իսկ եթե ձեր տղամարդն է անում դա, ուրեմն հավանաբար հիմար է: Ձեր մարմինը ձեր տաճարն է: Եվ ծերացումը նրա վրա ազդում է մոտավորապես այնպես, ինչպես գինու վրա: Եթե ձեզանով չհպարտանաք, հաստատ ուրիշ մեկը ձեր փոխարեն չի անի դա: 

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE