Քիմ Քարդաշյանը ծննդաբերությունից հետո առաջին անգամ հայտնվել է լողազգեստով

10:16   28 ապրիլի, 2016

Անցած տարվա վերջին լույս աշխարհ եկավ Քիմի որդին՝ Սեյնթը: Այդ պահից սկսած 35-ամյա հեռուստաաստղը քրտնաջան մարզվում է ու դիետաներ պահում, որպեսզի հնարավորինս արագ վերականգնի նախկին կազմվածքը:

Որքան էլ մենք հանդիմանենք պապարացիներին, բայց առանց նրանց աշխատանքի մամուլը մեր կյանքի ձանձրալի մասը կդառնար: Եվ այսպես ծննդաբերությունից հետո առաջին անգամ Քիմին «որսացել են» լողազգեստով:

Ճիշտ է, լուսանկարներն արվել էին մեկ շաբաթ առաջ, երբ հայուհին Քանյե Ուեսթի ու ընկերների հետ միասին տոնում էր Քորթնիի ծննդյան օրը Իսլանդիայում:

Ընտանիքը հանգստանում էր Երկնագույն լճակ կոչվող հայտնի վայրում (Վիքիպեդիան դրա մասին մեզ հետևյալն է հայտնում ՝ գեոտերմալ, հանքային նյութերով հարուստ լիճ, որը գտնվում է Իսլանդիայի հարավ արևմտյան մասում՝ Ռեյկյանես թերակղզում):

Տեսախցիկների օբյեկտիվներում են հայտնվել Քիմը, Քորթնին, Քարդաշյան ընտանիքի ընկերները, նաև Քանյեն, որը սակայն տաք ջրերի մեջ չէր սուզվել:

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Splash



© NEWS.am STYLE