Այսօր ծնվել է Պենելոպա Քրուզը. Դերասանուհու մասնակցությամբ TOP 5 լավագույն ֆիլմերը

14:15   28 ապրիլի, 2016

Հոլիվուդի իսպանալեզու գեղեցկուին այսօր դառնում է 42 տարեկան: Առաջին անգամ Պենելոպա Քրուզը նկարահանվել է 16 տարեկանում` Բիգաս Լունայի «Խոզապուխտ» ֆիլմում: Կինոնկարում բաց տեսարանները շատ են: Հարցազրույցներից մեկում Քրուզը նշել է, որ մինչեւ ֆիլմի նկարահանումների ավարտը ծնողներին չի պատմել դրա սցենարի եւ բաց տեսարանների մասին, հակառակ դեպքում 16-ամյա Պենելոպայի ծնողները երբեք թույլ չէին տա նրան նկարահանվել տվյալ ֆիլմում:

Այնուամենայնիվ, Քրուզի ռիսկն արդարացված էր: Այդ ֆիլմից հետո նրան հրավիրեցին նկարահանվելու մի շարք այլ հայտնի ֆիլերում:

Շուտով Պենելոպային նկատում է նաեւ աշխարհահռչակ ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը: Իսպանացի դերասանուհին մինչ օրս համարվում է ռեժիսորի սիրելին:

«Ինչ-որ բան կա մեր հարաբերություններում, որը միավորում է մեզ` որպես ընկերներ եւ պրոֆեոսիոնալ մարդիկ: Սխալ մի հասկացեք` դրանք սիրային հարաբերություններ չեն, բայց մենք հրաշալի զույգ ենք նկրահանման հրապարակում»,-խոսելով Պենելոպա Քրուզի մասին` ասել է Ալմոդովարը:

Իր անսովոր արտաքինի եւ դերասանական տաղանդի շնորհիվ Պենելոպան ոգեշնչում է մի շարք ռեժիսորների եւ գովազդատուների: Նրան հաջողվել է գրավել նաեւ իսպանացի ամենացանկալի դերասաններից մեկին` Խավիեր Բարդեմին: Նրանք միասին նկարահանվել են «Խոզապուխտ», «Վիկի, Քրիստինա, Բարսելոնա» եւ «Խորհրդատուն» ֆիլմերում: Զույգն ամուսնացել է 2010 թ-ին: Նրանք ունեն երկու զավակ:

Պենելոպա Քրուզի տարեդարձը լավ առիթ է դիտելու դերասանուհու մասնակցությամբ լավագույն ֆիլմերը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից հինգը:

«Վանիլային երկինք»/ Vanilla Sky

«Կոկաին»/ Blow

«Վիկի, Քրիստինա, Բարսելոնա»/Vicky Cristina Barcelona

«Վերադարձ»/Volver

«Երկրորդ անգամ ծնվածը»/Born Twice  

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE