«Գահերի խաղը» պոռնոֆիլմերից ավելի պահանջված է

15:35   28 ապրիլի, 2016

«Գահերի խաղը» սերիալի վեցերորդ եթերաշրջանը անցած շաբաթ է մեկնարկել: Marie Claire–ը գրում է, որ առաջին սերիայի պրեմիերայի օրը որոնման համակարգերում ֆիլմի որոնման քանակը որոշ ժամանակով նույնիսկ գերազանցել է պոռնոֆիլմերին վերաբերող որոնումների քանակը (իսկ դա արդեն իրոք լուրջ հաջողություն է):

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը նոր դրվագի ավարտից անմիջապես հետո որոնումների քանակը աճել է 370 տոկոսով,սերիալի երկրպագուները հիմնականում որոնում էին սերիալի հերոսների լուսանկարներն ու տեսագրությունները:

Ամենապոպուլյար պերսոնաժը Դեյեներիս Տարգարիենն է, որի դերը կատարել է Էմիլիա Կլարկը: Երկրորդ տեղում Մարգերի Տիրելլն է՝ ի դեմս Նատալի Դորմերի: Նրան հաջորդում է Շայան, որի դերը Սիբել Կեկիլին է կատարում:

Ինչ վերաբերում է տեսագրություններին , ապա ինտերնետային յուզերները որոնում էին բաց տեսարաններով տեսանյութեր: Պահանջված էին նաեւ կատակերգական տեսագրությունները:



© NEWS.am STYLE