Հովհաննես Դավթյանը` Մխոյի հետ ասոցացվելու, Stand Up ժանրի եւ իր ամուսնալուծության մասին

16:17   28 ապրիլի, 2016

Դերասան Հովհաննես Դավթյանին հեռուստադիտողն առավել լավ ճանաչում է «Բանակում» եւ «Քաղաքում» հեռուստասերիալներից: Այժմ Հովհաննեսին կարող եք տեսնել «ԴոՄիՆո» սիթքոմում եւ Stand Up Comedy ժանրի ներկայացումներում: Այնուամնայնիվ, «Բանակում»-ի Մխոյի կերպարը, կարծես թե, դեռեւս «հետապնդում» է դերասանին, քանի որ հեռուստադիտողների շրջանում նա տպավորվել է հենց այդ դերով: Այդ հանգամանքը Հովհաննեսին բոլորովին չի բարկացնում.

«Եթե մարդիկ ինձ այդպես են հիշում, ուրեմն դա է տպավորվել նրանց մեջ»,-ասում է նա:

Դերասանը խոստովանում է, որ իրեն ավելի ազատ է զգում կատակերգություններում: Խոսելով Stand Up Comedy ժանրի մասին` Հովհաննեսն ասում է.

«Հայաստանում այս ժանրը դեռեւս զարգացած չէ, բայց կարծում եմ` ժամանակի ընթացքում կզարգանա»:

Ինչպես հայտնի է` երկրպագուները հետաքրքրվում են  իրենց սիրելի դերասանների ոչ միայն դերերով, այլեւ անձնական կյանքով: Վերջին շրջանում խոսակցություններ էին տարածվել, որ Հովհաննես Դավթյանն ու «Բանակում» հեռուստասերիալում Կարինային մարմնավորած Մառա Սարուխանյանն ամուսնալուծվել են: Դերասանից հետաքրքրվեցինք, թե որքանով են այս ասեկոսեները համապատասխանում իրականությանը.

«Ես ամուսնացած չեմ եղել, որ ամուսնալուծվեմ: Պարզապես, ապրել ենք միասին, իսկ հիմա միասին չենք»,-նշեց դերասանը, որն, առհասարակ, ուշադրություն չի դարձնում իր անվան շուրջ պտտվող բամբասանքներին.

«Ինչ ասես` կարող են խոսել: Չեմ հետեւում նման խոսակցությունների»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE