Գնչու հարսնացուն 63 կիլոգրամանոց հարսանեկան զգեստ է հագել

13:19   28 ապրիլի, 2016

Մի մեծ, չաղ գնչուական հարսանիք Smile

Սովորաբար գնչուական հարսանիքները տարբերվում եւ աչքի են ընկնում իրենց յուրահատուկ ավանդույթներով։ Բայց 39-ամյա Ռեբեկա Մարկհեմի եւ 42-ամյա Քեւին Սմիթի հարսանիքից մեր ուշադրությունը գրավեց մեկ այլ փաստ։ 3 երեխաների մայր Ռեբեկան իր կյանքի ամենանշանակալից եւ ամենահիշարժան օրը որոշել է 63 կիլգորամանոց զգեստ հագնել. համաձայնեք, որ դա արդեն շատ՝ բառի բուն իմաստով ծանր մարտահրավեր է նորահարսի համար։

160սմ հասակ ունեցող կնոջից 20 րոպե է պահանջվել զգեստը հագնելու համար։ Բայց հարսենական ծանր զգեստից բացի, Ռեբեկան նաեւ չի մոռացել վզնոցի, թագի, ականջօղերի մասին։

«Ես արեցի այնպես, որ իմ մեծ, չաղ գնչուական հարսանիքին ամեն ինչ մեծ լինի՝ անգամ իմ զգեստը, որը ես ինքս եմ մտածել մի քանի մոդելավորողների հետ։ Այն պատված էր Սվարովսկի քարերով եւ ուներ ութ մետաղական օղակ»,- պատմել է նորահարսը։

Աղբյուրը՝ Daily mail

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE