Քայլի եւ Քենդալ Ջեններները ցուցադրել են լողազգեստներ սեփական հավաքածուից

17:39   28 ապրիլի, 2016

Քայլի եւ Քենդալ Ջեններներն իրենց միկրոբլոգում ցուցադրել են լողազգեստներ սեփական հավաքածուից։ Topshop ապրանքանիշի համար լողազգետները մշակել են քույրերն անձամբ։

Հիմա, երբ արտադրանքը պատրաստ է, Քայլին եւ Քենդալն անձամբ են հագել լողազգեստները եւ ցուցադրել սոցցանցերի օգտատերերին։

«Քայլի եւ Քենդալ. ֆոտոսեսիա TopShop-ի համար»,- գրել է Քայլին։

«KENDALL + KYLIE. լողազգեստները շուտով վաճառքում»,- հավելել է Քիմ Քարդաշյանի 18-ամյա քույրը։

«Հավաքածուի վրա աշխատելիս մենք ուզում էինք ստեղծել մի բան, որմ ամբողջովին իրենով կարտահայտեր մեր կենսակերպը։ Հուսանք, որ դուք հաճույքով կկրեք մեր հավաքածուի իրերը»,- ավելի վաղ ասել էր Քենդալը։

 Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE