Եվրատեսիլ 2016. Մասնակիցներ, որոնք մրցել են նաեւ «Ձայնը» նախագծում

20:38   28 ապրիլի, 2016

Ամերիկյան «Ձայնը» (The Voice) նախագիծը ամենահաջողված հեռուստածրագրերից է ամբողջ աշխարհում։ Այն հեռարձակել եւ հեռարձակվում է ավելի քան 50 երկներում, եւ զարմանալի չէ, որ մրցույթի մասնակիցներից շատերը ճանաչվում են ոչ միայն իրենց հայրենիքում, այլեւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ հայտնվում են մեծ բեմերում։

Այս տարի Եվրատեսիլ 2016-ի միանգամից մի քանի մասնակից իր ուղին հարթել է հենց այս նախագծում։ Նրանք ելույթ են ունեցել «The Voice»-ում, տարբերվել, սիրվել, հասել որոշակի բարձունքների եւ այժմ պատրաստվում են գրավել եվրատեսիլյան բեմը։ Ներկայացնենք նրանցից հինգին։

Հայաստան - Իվետա Մուկուչյան

2012-ին Իվետան մասնակցել է նախագծի գերմանական տարբերակին՝ աշխատելով գերմանացի սոուլ եւ R&B կատարող Կսավյեր Նայդուի հետ։

Խորվաթիա – Նինա Կրալիչ

Նինան 2015-ին է մասնակցել «Խորվաթիայի Ձայնը» ծրագրին եւ հետ մղելով բոլորին՝ հաղթել մրցույթում։

Ֆրանսիա – Ամիր

2014-ին Ֆրանսիական «Ձայնը» նախագծի երրորդ տեղում հայտնված Ամիրնը Եվրատեսիլ 2016-ին պայքարում է հաղթանակի համար։

Գերմանիա –Ջեյմի-Լի Կրիվից

Անցյալ տարի գերմանական «The Voice»-ի ժյուրիի անդամներին ցնցեց 17-ամյա Ջեյմի-Լին։ Եվ ինչ եք կարծում՝ ո՞վ հաղթեց մրցույթում։ Իհարկե, Կրիվիցը։

Բելգիա – Լաուրա Տեսորո

Լաուրան երկրորդ տեղն է զբաղեցրել «Ձայնը» նախագծի ֆլամանդական տարբերակում։

Աղբյուրը՝ Wiwibloggs

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE