Ջուլիա Ռոբերթսը Էլեն ԴեՋեներեսի շոուի ժամանակ սեքս խաղալիքներ էր վաճառում

18:09   28 ապրիլի, 2016

Օրերս լուրեր էին հայտնվել այն մասին, որ 48-ամյա Ջուլիա Ռոբերթսը հղի է:

Եվ մինչ մամուլը փորձում է ճշտել այս տեղեկությունը, դերասանուհին մասնակցել է Էլեն ԴեՋեներեսի շոուին: Շոուի ընթացքում դերասանուհին մասնակցել է մի խաղի, որի ժամանակ վաճառականի դեր պետք է կատարեր: Խաղի կանոններով Ջուլիան պետք է գովեր իր ապրանքը՝ առանց իմանալու, թե ինչ է վաճառում:

Հետո պարզվել է, որ դերասանուհին հանդիսատեսին խնդրում էր գնել մտրակ, կաշվե ձեռնաշղթաներ ու աչքերը կապելու հարմարանք:

«Ես կարծում եմ, որ այս իրերը պետք է բոլորը ունենան: Դրանք ունիվերսալ են, հիպոալերգիկ ու ներկայացված են տարբեր չափսերով»,- այսպես էր Ջուլիան գովազդում այն ապրանքը, որը չէր տեսել:

Նշենք, որ Mother's Day ֆիլմում, որի համաշխարհային պրեմիերան կայացավ ապրիլի 13-ին, դերասանուհին խաղում է հաղորդավարուհու դեր, որը հեռուստատեսային խանութում է աշխատում:



© NEWS.am STYLE