Ինգուշ միլիարդատիրոջ որդու հարսանիքը շարունակվել է Լոնդոնում

16:02   28 ապրիլի, 2016

Արդեն խոսել ենք, որ շաբաթ երեկոյան «Ռուսնավթի» համասեփականատեր Միխայիլ Գուցերիեւի որդու՝ Սաիդ Գուցերիեւի հարսանիքին ելույթ են ունեցել Սթինգը, Ջենիֆեր Լոպեսը (նրան հետո տեսել են Մոսկվայում գնումներ անելիս), Պատրիսիա Կաասը, Էնրիկե Իգլեսիասն ու Ալլա Պուգաչովան: Հետո նաեւ հայտնի են դարձել հատուկ այդ հանդիսության համար Մոսկվա ժամանած աստղերի հոնորարների չափերը: Ջենիֆեր Լոպեսի ելույթի համար Գուցերիեւների ընտանիքը մեկ միլիոն եվրո է վճարել: Մեկուկես միլիոն եվրո էլ Սթինգն է ստացել, իսկ Էնրիկե Իգլեսիասը հարսանիքին երգել է 500 հազար եվրոյով: Ամենաքիչը ստացել է Ալլա Պուգաչովան. Պրիմադոննան բեմ է դուրս եկել 300 հազար եվրոյով:

Ռուսաստանի մայրաքաղաքը ցնցած շքեղ հանդիսության հյուրերը շարունակել են տոնել հարսանիքը Լոնդոնում՝ այս անգամ նեղ շրջանակով:

YouTube-ում հայտնվել են մի քանի կարճամետրաժ հոլովակներ՝ նորապսակների մասնակցությամբ: Սաիդն ու Խադիջան Լոնդոնի կենտրոնական փողոցներից մեկով շրջել են վեց նժույգի լծած ոսկեզօծ կառքով: Նրանց ուղեկցում էին հեծյալ-ոստիկաններ՝ տոնական համազգեստով:

Հարսանիքի շարունակությանը կմասնակցեն ոչ թե 600 հյուր, այլ միայն նորապսակների ամենահարազատ ազգականներն ու ընկերները: Այդ փակ ու ծավալներով ավելի համեստ միջոցառման ժամանակ հավանաբար ելույթ կունենա Էլթոն Ջոնը:

Աղբյուրը՝ Dni



© NEWS.am STYLE