Տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես է սպասուհին մեզը լցնում տիրուհու հյութի մեջ

16:56   28 ապրիլի, 2016

Եթե տեսանյութը չլիներ, հավանաբար ոչ մեկը չհավատար, որ 21-րդ դարում սա հնարավոր է։

Քուվեյթում տիրուհին, որի անունը հասկանալի պատճառով անհայտ է, տան սպասուհիներին կասկածել եւ խոհանոցում թաքնված տեսախցիկ է տեղադրել։ Եվ արդյունքում նրանք ոչ միայն աշխատանքից են զրկվել, այլեւ հայտնվել են պարբերականների էջերին՝ արժանանալով հարյուրավոր օգտատերերի քննադատությանը։

Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է սպասուհիներից մեկը հյութ պատրաստում տիրուհու համար, եւ հանկարծ մյուսն իր մեզը լցնում բաժակի մեջ։

Իհարկե, տիրուհին այս մասին կարող էր լռել եւ ուղղակի աշխատանքից հեռացնել իր աշխատանքներին, բայց նա հոլովակը հրապարակել է տեղական մամուլում, որպեսզի մյուսները նույնպես ավելի զգոն լինեն եւ խուսափեն նման իրավիճակներից։

Աղբյուրը՝ DailyMail 



© NEWS.am STYLE