Հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանը ներկայացրել է շքեղ հարսանեկան ֆոտոշարք

12:32   29 ապրիլի, 2016

Բազմիցս խոսել ենք Ուկաինայում բնակվող տաղանդավոր դիզայներ Հայկ Ավանեսյանի մասին։ 

Անցած տարի Հայկը ցուցադրեց  Hayk Avanesyan Bridal 2015-16 հարսանեկան զգեստների գովազդարշավը, իսկ հիմա դիզայները ներկայացրել է իր հերթական ստեղծագործական տանդեմը հայտնի լուսանկարիչ, սեւ-սպիտակ լուսանկարների վարպետ Գենադի Չեռնոմաշենցեւի հետ:

Օբյեկտիվի կենտրոնում նորից հարսանեկան լուսանկարների թեման է: Այս անգամ Հայկն արտացոլել է հարսանեկան զգեստի իր արտասովոր ընկալումը, որի հիմքում ասեղնագործված տոպն  ու կիսաշրջազգեստն են՝ կարված 150 մետր երկարության կտորից ձեռքով իրար միացված մանր կտորներից։

Լուսանկարները՝ դիզայների մամուլի ծառայությունից



© NEWS.am STYLE