Britain’s got talent-ի հաղթողը ներողություն է խնդրել British Airways-ից՝ օդանավակայանում տեսարան սարքելու համար

13:33   29 ապրիլի, 2016

Երգչուհուն հոսպիտալացրել էին լոնդոնյան օդանավակայանից ...

Մի քանի օր առաջ Britain’s got talent–ի հաղթող Սյուզան Բոյլին հոսպիտալացրել էին Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից:

55-ամյա շոտլանդացի երգչուհին ինքնազգացողությունը վատացել էր գրանցման ժամանակ: Միջադեպի ականատեսները պատմել են, որ Բոյլը սարսափելի դիմադրում էր, երբ ավիաընկերության աշխատակիցները ոստիկանների հետ փորձում էին նրան հիվանդանոց տեղափոխել:

Երեկ երեկոյան երգչուհին ներողություն է խնդրել օդանավակայանում իր պահվածքի համար:

«Միջադեպը  տեղի է ունեցել Ասպերգերի համախտանիշի (աուտիզմի թեթեւ տեսակը) պատճառով, որով տառապում է երգչուհին: Սյուզանը շարունակում է երաժշտությամբ ու իր կարիերայով զբաղվել, նրան շատ է խանգարում այս հիվանդությունը, բայց նա ներողություն է խնդրում»,- ասել է երգչուհու ներկայացուցիչը:



© NEWS.am STYLE