Սիլվեստր Ստալոնեն կնկարահանվի հեռուստասերիալում

10:33   29 ապրիլի, 2016

Մի քիչ անսովոր է, բայց փաստ՝ Սիլվեստր Ստալոնեն նկարահանվելու է հեռուստասերիալում: CinemaBlend-ը հայտնում է, որ 69-ամյա դերասանը, որը հիմնականում նկարահանվել է մարտաֆիլմերում, կներկայանա հանդիսատեսին իր համար անսովոր՝ դոն Ռայմոնդ Ապրիլեի դերում:

Ֆիլմը նկարահանվելու է «Կնքահայրը» գրքի հեղինակ Մարիո Պյուզոյի «Օմերտա» գրքի հիման վրա:

Ստալոնեն համագործակցելու է ամերիկյան The Weinstein Company կինոընկերության հետ:
Ընդ որում, հայտնի է, որ նախագծին մասնակցելու է ռեժիսոր Անտուան Ֆուկուան:

Հեռուստասերիալի համար սցենար են գրում Ադամ Հոֆֆն ու Ջասթին Հերբերը: Ստալոնեն ու Ֆուկուան նաեւ հանդես կգան նախագծի պրոդյուսերների դերում:



© NEWS.am STYLE