Քիմ Քարդաշյանի հետքերով. Քայլի Ջենները նմանակել է քրոջ կերպարը

16:09   29 ապրիլի, 2016

Երկու շաբաթ առաջ մենք տեսանք Քիմ Քարդաշյանի նոր կերպարը, երբ հայուհին հայտնվեց ֆուտուրիստական ակնոցով ու 35-ամյա հեռուստաաստղի լուսանկարները միանգամից տարածվեցին համացանցում:

Հիմա էլ Քայլի Ջեններն է որոշել գնալ ավագ քրոջ հետքերով: 18-ամյա աղջիկը հայտնվել է պապարացիների տեսադաշտում իր ընկերոջ՝ Հարի Հադսոնի հետ:

Քայլին նույնպես ֆուտուրիստական ակնոցով էր:

Նշենք, որ երեկ Քայլի ու Քենդալ Ջեններներ իրենց միկրոբլոգներում պարծեցել են սեփական հավաքածուի լողազգեստով: Topshop ապրանքանիշի համար լողազգեստները հենց քույրերն էին մշակել:

Աղբյուր՝  Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI, Xposure



© NEWS.am STYLE