Եվա Մենդեսի ավագ եղբայրը մահացել է քաղցկեղից 53 տարեկանում

14:06   29 ապրիլի, 2016

Եվա Մենդեսի ավագ եղբայրը մահացել է քաղցկեղից 53 տարեկանում, գրում է Daily Mail-ը: Ողբերգական իրադարձությունը կատարվել է ապիլի 17-ին, սակայն Եվան ու նրա ընտանիքն այդ մասին չէին հայտնել:

Այդ կապակցությամբ վերջին օրերը դերասանուհին անցկացրել է ընտանիքի հետ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում ու իր Instagram–ում հրապարակել եղբոր հետ հուզիչ լուսանկար, բայց զերծ մնալով մեկնաբանություններից:

Հայտնի է, որ Կարլոսի մոտ երկու տարի առաջ էր ախտորոշվել կերակրափողի քաղցկեղ: Այդ ժամանակվանից ի վեր նա համառորեն պայքարել է հիվանդության դեմ, սակայն այդպես էլ չի կարողացել հաղթել այն:



© NEWS.am STYLE