Ալիսիա Վիքանդերը կկատարի նոր Լարա Քրոֆթի դերը

14:36   29 ապրիլի, 2016

Ալիսիա Վիքանդերը կկատարի նոր Լարա Քրոֆթի դերը համանուն ֆիլմի ռիմեյքում, հայտնում է Deadline–ը:

Շվեդ դերասանուհին ֆիլմի բնօրինակում Անջելինա Ջոլիի կատարած դերի համար քասթինգում առաջ է անցել Դեյզի Ռիդլիից:

Ֆիլմաշարի շարունակության նկարահանումները դեռ չեն սկսվել, բայց հայտնի է, որ նոր նախագծի ռեժիսորն Ռոար Ութհաուգն է լինելու: Իսկ ֆիլմը պայմանականորեն կոչում են «Լարա Քրոֆթ 3»:

Ալիսիան այս տարի նկարահանվելու է նաև «Ջեյսոն Բորն», «Լույս օվկիանոսում», «Կակաչե տենդ» ֆիլմերում: Հիմա Վիքանդերը Ջեյմս ՄաքԷվոյի հետ նկարահանվում է եվրոպական կինոյի դաասական Վիմ Վենդերսի «Խորասուզում» ֆիլմում:



© NEWS.am STYLE