Քելվին Հարրիսը եւ Ռիհաննան ներկայացրել են This Is What You Came For համատեղ սինգլը

15:02   29 ապրիլի, 2016

Քելվին Հարրիսը եւ Ռիհաննան ներկայացրել են This Is What You Came For համատեղ սինգլը։ Youtube-ում հայտնի դիջեյի ալիքում հայտնվել է կատարումից մի հատված։

Նշենք, որ Թեյլոր Սվիֆթի բոյֆրենդն ու Ռիրին նախկինում արդեն աշխատել էին միասին։

Նրանց համագործակցության արդյունքն են բարբադոսցի երգչուհու այնպիսի հիթեր, ինչպիսիք են We Found Love-ը եւ Where Have You Been-ը։

Հիշեցնենք, որ Ռիհաննան Anti World Tour համերգային շրջագայություն է սկսել՝ աջակցելու Anti նոր ալբոմին։ 28-ամյա երգչուհու Needed Me նոր տեսահոլովակը Youtube-ում ավելի քան 10 մլն դիտում է հավաքել։

Աղբյուրը՝  Just Jared



© NEWS.am STYLE