Քլոե Քարդաշյանը հաշտվել է Ռոբի հետ

16:40   29 ապրիլի, 2016

Քլոե Քարդաշյանը հաշտվել է եղբոր՝ Ռոբի հետ։ Ինչպես հիշում ենք, քույր եւ եղբոր վեճի պատճառը Ռոբի եւ 27-ամյա Բլեք Չայնայի հարաբերություններն էին։

Քլոեն Ռոբին վռնդել էր տնից (նա որոշ ժամանակ քրոջ տանն էր ապրում), իսկ հետո Քարդաշյանների ընտանիքը խզել էր կապը Չայնայի եւ Ռոբի հետ։

Սակայն այն բանից հետո, երբ Ռոբը հայտարարել էր, որ մտադիր է ամուսնանալ պարուհու հետ, Քարդաշյան-Ջեններ ընտանիքը սկսել էր աստիճանաբար համակերպվել Ռոբի ընտրությանը։

Քայլի Ջեններն առաջինն էր հայտնել, որ վերջ է դնում վիճելուն, իսկ Քիմը օրերս հանդիպել էր Չայնայի եւ Ռոբի հետ։

Հիմա Քլոեի հերթն է, որը հաշտվել է եղբոր հետ եւ միկրոբլոգում լուսանկար հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են քույր եւ եղբայր իրար ձեռք բռնել»

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE