Բեյոնսեին եւ Ջեյ Զիին «բռնացրել են» առանց ամուսնական մատանիների

18:27   29 ապրիլի, 2016

Վերջին մեկ շաբաթը վստահաբար կարելի է կոչել Բեյոնսե-Ջեյ Զի ամուսնական զույգի անունով։

Օրեր առաջ Բեյոնսեն թողարկել է իր նոր Lemonade ալբոմը, որը բացի ամենայնից՝ երկրպագուներին ապշեցրել էր նաեւ երգերի թեմայով։ Բոլոր երգերը խանդի, դավաճանության ու հավատարմության մասին են: Երգչուհու ամուսնու՝ Ջեյ Զիի վերաբերյալ կային կասկածներ, որ նա Բեյոնսեին դավաճանել է Ռիհաննայի հետ, բայց պարզվել էր, որ նա սիրավեպ էր սկսել իր սեփական Rocawear ընկերության կրեատիվ տնօրեն Ռեյչել Ռոյի հետ: Այդ մասին իմանալուց հետո Բեյոնսեի երկրպագուները «հարձակվել էին» 42-ամյա Ռոյի վրա: Միեւնույն ժամանակ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ջեյ Զիի սիրուհին Ռիտա Օրան էր։

Եվ մինչ բոլորը քննարկում էին ռեփերի դավաճանության հարցը, Բեյոնսեն Մայամիիում շքեղ համերգով մեկնարկել է The 2016 Formation World Tour հյուրախաղերը: Եվ հենց առաջին համերգից հետո լրագրողներն ու պապարացիները նկատել են, որ հանրահայտ աստղը ներկայացել է առանց ամուսնական մատանու։ Սա են վկայում համերգից առաջ եւ հետո արված լուսանկարները։  

Նշենք, որ իր նոր Lemonade ալբոմից Բեյոնսեն երկու երգ է կատարել՝ Sorry եւ Flawless,  նա իր երկրպագուներին ուրախացրել  է Run the World, Drunk in Love եւ  նունյիսկ Bootylicious  հիթերով: Համերգի ժամանակ Բեյոնսեն հարգել է նաեւ Փրինսի հիշատակն ու կատարել նրա Purple Rain երգը: 

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE