Քիմ Քարդաշյանը՝ եղբորը. Հետեւիր, որ ընկերուհիդ քույրերիդ մասին ամենուր չբամբասի

10:22   30 ապրիլի, 2016

Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հերթական դրվագում Քիմ Քարդաշյանը խրատում է իր եղբայր Ռոբին:

Գալիք՝12-րդ եթերաշրջանին կմասնակցի նաեւ Բլեք Չայնան: Անոնսում երեւում է, թե ինչպես են Քլոեն, Քայլին ու Քիմը փորձում խոսել Ռոբի հետ, սակայն Քիմը չի դիմանում ու Ռոբին ասում է.
«Հետեւիր, որ ընկերուհիդ քույրերիդ մասին չբամբասի: Սովորաբար նա իրեն թույլ է տալիս նման բաներ հանրային վայրերում»:

«Ես ոչ մեկի հետ չեմ ուզում վիճել: Ես թույլ չեմ տա, որ որեւէ մեկը անհարգալից վերաբերմունք ունենա իմ քույրերի նկատմամբ»,- պատասխանում է Ռոբը:

«Դու նրան ամուսնության առաջարկ ես արել քո ամբողջ ընտանիքի ներկայությամբ: Իսկական ապուշություն»,- կատաղած ասում է Քլոեն:

Նշենք, որ օրերս Քիմ Քարդաշյանը հաշտվել է Բլեք Չայնայի հետ, իսկ երեկ Քլոեն է հաշտվել Ռոբի հետ:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE