Բնածին ծանր հիվանդությունով տառապող Դանիլ Պլուժնիկովը՝ մանկական «Ձայնը» նախագծի հաղթող

13:07   30 ապրիլի, 2016

Բնածին ծանր հիվանդությունով տառապող 13-ամյա Դանիլ Պլուժնիկովը հաղթող է ճանաչվել մանկական «Ձայնը» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանում:

Դանիլը քվեարկության արդյունքներով հավաքել է հեռուստադիտողի ձայների 61 տոկոսը, ինչի շնորհիվ առաջ է անցել իր մրցակիցներից՝ 7-ամյա Տաիսիա Պոդգորնայայից ու 15-ամյա Ռայանա Ասլանբեկովայից:

Հեռուստաշոուի հաղթողի հասակը 110 սանտիմետր է: Տղան բավականին հազվագյուտ հիվանդություն ունի՝ վերին ու ներքին վերջույթների սպոնդիլոէպիֆիզար դիսպլազիա: Սա ոսկորների բարդ համակարգային հիվանդություն է:

Տղայի համար դժվար է քայլերը, նա բազմաթիվ վիրահատություններ է տարել:  Բայց նա ունի հրաշալի ձայն ու շատ հուզիչ է կատարում երգերը:



© NEWS.am STYLE