Իրինա Շեյքը՝ հարսանեկան զգեստների ցուցադրությանը Բարսելոնայում

15:15   30 ապրիլի, 2016

Շքեղ Իրինա Շեյքը փայլեց իր ամբողջ գեղեցկությամբ հարսանեկան զգեստների ցուցադրության ժամանակ Բարսելոնայում: Կատալոնիայի մայրաքաղաքում մեկնարկել է Barcelona Bridal Week հարսանեկան նորաձեւության շաբաթը:  

30-ամյա ռուս սուպերմոդելը քայլել է պոդիումի վրա՝ ներկայացնելով Pronovias' 2016 հավաքածուն:

Մինչեւ ցուցադրությունը Իրինան լուսանկարվել է ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Էրվե Մորոյի հետ:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AFP, Getty



© NEWS.am STYLE