Ադամ Լիվայնն իր հղի կնոջ համար Ferrari է գնում

17:17   30 ապրիլի, 2016

Maroon 5-ի առաջնորդ Ադամ Լիվայնին տեսել են Նյու Յորքում ավտոմոբիլային սալոնում: 37-ամյա երաժիշտը ընտրում էր Ferrari։ Daily Mail-ը գրում է, որ երաժիշտն ամենայն հավանականությամբ այդ մեքենան կնվիրի իր հղի կնոջը՝ մոդել Բեհաթի Փրինսլուին:

Նշենք, որ վերջերս Ադամ Լիվայնն ու հղի Բեհաթի Փրինսլուն Մալիբուում վթարի էին ենթարկվել, երբ հավաքույթից տուն էին վերադառնում: Այն ավտոմեքենային, որի մեջ Maroon 5–ի մենակատարն էր ու նրա հղի կինը, հետեւից մեկ ուրիշ մեքենա է բախվել: Ի դեպ, ոչ ավել ոչ պակաս՝ Ferrari:

Հիշեցնենք, որ 36-ամյա Ադամ Լիվայնը ու Victoria's Secret–ի 26-ամյա մոդել Փրինսլուն իրենց նշանդրեքի մասին հայտնել էին 2013-ի հուլիսին: Մեկ տարի անց մոդելն ու Maroon 5 խմբի մենակատարը ամուսնացել էին Մեքսիկայում, իսկ մարտի սկզբին հայտնի է դարձել, որ աստղերը շուտով ծնող են դառնալու: 



© NEWS.am STYLE