Քլոե Քարդաշյանը ցույց է տվել իր վնասված ծունկը

18:18   30 ապրիլի, 2016

Քլոե Քարդաշյանը իր Twitter-ում ցույց է տվել իր վնասված ծունկը: Քիմ Քարդաշյանի 31-ամյա քույրը պետք է երեկ երեկոյան Քայլի Ջենների հետ մասնակցեր մի հավաքույթի, սակայն հեռուստաաստղը ինչ-որ ձեւով հաջողացրել է ընկնել աստիճանների վրա ու վնասել ծունկը:

«Կատարյալ հիմարություն: Ես ընկել եմ աստիճանների վրա: Ոտքս այնքան է ցավում»,- գրել է Քլոեն իր միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ երեկ ցերեկը Քլոեն հաշտվել է եղբոր հետ:



© NEWS.am STYLE