«Եվրատեսիլում» նախորդ տարիներին Հայաստանը ներկայացրած մասնակիցների կատարումները

15:45   30 ապրիլի, 2016

«Եվրատեսիլ»  երգի միջազգային մրցույթը 1956 թվականից սկսված ամեն տարի հեռարձակվում է: Եվրոպայի հեղինակավոր մրցույթում 2006 թվականին  Հայաստանը առաջին անգամ ներկայացրել է Անդրեն  «Without Your Love» երգով,  2007-ին՝ Հայկոն- «Anytime you need», 2008-ին՝ Սիրուշո- «QELE, QELE», 2009-ին՝ Ինգա եւ Անուշ Աևշակյանները- «Jan, jan», 2010-ին՝ Եվա Ռիվասը- «Apricot Stone», 2011-ին՝ Էննին- «Boom Boom», 2013-ին՝ Դորիանսը- « Lonely Planet»,  2014-ին՝ Արամ MP3-ն- «Not Alone», 2015-ին՝Genealogy- «Face The Shadow»:

Ինչպես գիտենք 2016 թվականին եվրոպական մեծ բեմում իր գեղեցիկ ձայնով կներկայանա Իվետա Մուկուչյանը «LoveWave» երգով: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2016»-ի առաջին կիզաեզրափակիչը կկայանա մայիսի 10-ին, երկրորդը՝ մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:

Մինչ այդ NEWS.am STYLE-ն առաջարկում է դիտել նախորդ տարիներին Հայաստանը ներկացրած մասնակիցների կատարումները:

 



© NEWS.am STYLE