Տեսահոլովակի պրեմիերա. Արփի - «Թամզարա»

14:39   30 ապրիլի, 2016

Երգչուհի Արփի Շահնուբարյանը ներկայացրել է «Թամզարա» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է ԴերՀովան:

«Վաղուց էինք մտածում «Թամզարա» երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Իմ նախորդ տեսահոլովակից այն շատ է տարբերվելու: «Զեփյուռի վրա»-ն ավելի լիրիկական եւ հանգիստ երգ է, իսկ «Թամզարան»՝ խրոխտ, որտեղ ներկայացվում է հայ կնոջ ուժեղ կերպարը: Տեսահոլովակում նաեւ կարելի է տեսնել հայկական թամզարա պարը, որը վստահված է Սոֆի Դեւոյանի սաներին եւ Սասուն ազգագրական պարային համույթին՝ Անդրանիկ Մանուկյանի գլխավորությամբ»,- ավելի վաղ NEWS.am STYLEհետ զրույցում ասել էր երգչուհին



© NEWS.am STYLE