Իվետա Մուկուչյանի «LoveWave»-ը՝ էթնո-ջազային էլեմենտներով

15:29   30 ապրիլի, 2016

Երեկ` ապրիլի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը նշել էր, որ շուտով հանդես է գալու LoveWave երգի նոր cover տարբերակով: Եվ ահա,  այն այսօր արդեն ներկայացվել է հանրության ուշադրությանը:

Էթնիկ մոտեցմամբ, ջազ-ռոքային էլեմենտներով cover-ն իրականացվել է «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդի եւ Իվետա Մուկուչյանի համատեղ աշխատանքի արդյունքում:

«Երբ լսեցինք երգը, կասկածներ ունեինք, թե ինչպես կարելի է նոր տարբերակ ստանալ, բայց որոշ ժամանակ անց, փորձերի ընթացքում որոշեցինք այնպես կառուցել երգի սխեման, որ լինի տարբերվող, սակայն նաեւ հիշեցնի երգի օրիգինալ տարբերակը»,- նշել է Միքայել Ոսկանյանը:

Իվետայի եվրատեսիլյան երգի նոր կատարումն ու աշխատանքային պրոցեսի լուսանկարները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:



© NEWS.am STYLE