«Եվրատեսիլ 2016». Եվրոպական հեռարձակողների միությունը հեռացրել է արգելված դրոշների մասին հաղորդագրությունը

16:32   30 ապրիլի, 2016

«Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կազմակերպիչները երեկ ներկայացրել են այս տարվա դրոշային քաղաքականությունը: Հեռարձակողների եվրոպական միությունը (EBU) արգելել է մրցույթի կիսաեզրաափակչի ու եզրափակչի ժամանակ դահլիճ բերել Արցախի, Պաղեստինի, Ղրիմի ու Բասկերի երկրի դրոշները:

TVE Իսպանական ալիքը հայտնում է, որ EBU-ն կարգադրել է Globe Arena կայքից հեռացնել դրոշների մասին տեղեկությունը այն բանից հետո, երբ Իսպանիայի իշխանությունները պահանջել են շտկել այդ սխալն ու հիշեցրել, որ Բասկերի երկրի դրոշը երկրի ինքնավար համայնքներից մեկի պաշտոնական խորհրդանիշն է:

Մոտ ժամանակներս Eurovision.tv–ի պաշտոնական էջում տեղադրվելու է ճշտված հաղորդագրությունը՝ մրցույթում արգելված խորհրդանիշների վերաբերյալ:

EBU-ն նաեւ ներողություն է խնդրել նրանցից, ում զգացմունքները վիրավորել է այս ցանկի հրապարակումով: Արդյոք դա միայն Բասկերի երկրի դրոշին է վերաբերում, թե բոլոր մյուս արգելված դրոշներին, մենք կիմանանք մոտ ժամանակներս:



© NEWS.am STYLE